Թուրքիայում ՆԱՏՕ–ից դուրս գալու ստորագրահավաք է սկսվել
Թուրքիայում ՆԱՏՕ–ից դուրս գալու համար ստորագրահավաք է սկսվել ավելի քան 50 տարբեր վայրերում եւ օնլայն տարբերակով։
Թուրքական Aydınlık–ի փոխանցմամբ՝ «Հայրենիք» կուսակցության նախաձեռնած ստորագրահավաքին քաղաքացիները մեծ ակտիվություն են ցուցաբերում։
Նշվում է, որ ստորագրահավաքին զուգահեռ բողոքի ակցիաներ տեղի կունենան Թուրքիայում ՆԱՏՕ–ի բազաների դիմաց։
«Հայրենիք» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ Թուրքիան ՆԱՏՕ–ի կազմում անպաշտպան է, քանի որ ՆԱՏՕ–ն է PKK–ի, Գյուլենի շարժման հովանավորը, ինչպես նաեւ Հունաստանում Թուրքիայի դեմ ռազմաբազաներ տեղադրում։
Նշենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահը տխրահռչակ Դողու Փերինչեքն է։