Իսպանիայում կրկին ռեկորդային շոգ է գրանցվել
Իսպանիայում մարդիկ փորձում են սառը ըմպելիքների, լողավազանների եւ ստվերոտ վայրերի շնորհիվ փախուստի դիմել՝ ըստ Ցելսիուսի սանդղակի 43 աստիճանի հասնող շոգից, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ամառային արեւը, որը ուղեկցվում է Հյուսիսային Աֆրիկայից եկած տաք օդային հոսանքներով, բարձրացրել է ջերմաստիճանը եւ ջերմային ալիքը կարող է տեւել մինչեւ հուլիսի 14-ը:
«Երեքշաբթի եւ չորեքշաբթի ջերմաստիճանը Կենտրոնական եւ Արեւմտյան Իսպանիայում կարող է հասնել 42 աստիճանի»,- ասել է Իսպանիայի եղանակի կանխատեսումների նահանգային ծառայության ղեկավար Ռուբեն դել Կամպոն՝ մարդկանց խորհուրդ տալով խուսափել ավելորդ ֆիզիկական վարժություններից, հոգ տանել տարեցներին ու շատ ջուր խմել:
Նա նշել է, որ բարձր ջերմաստիճանի դեպքում մեծ է նաեւ անտառային հրդեհների հավանականությունը: