Ֆրանսիան պատրաստվում է ռուսական գազի մատակարարման դադարեցմանը
Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո Լը Մերն այսօր զգուշացրել է, որ մեծ հավանականություն կա, որ Մոսկվան ամբողջությամբ կդադարեցնի գազի մատակարարումը Եվրոպա, գրել է Politico-ն։
«Եկեք պատրաստվենք ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը։ Այսօր սա ամենահավանական տարբերակն է»,- ասել է Լը Մերը հարավային Էքս-ան-Պրովանս քաղաքում կայացած Rencontres Economiques տնտեսագիտական համաժողովի ընթացքում:
Նա նշել է, որ կառավարությունը աշխատում է բացահայտել այն ընկերությունները, որոնք գազի մատակարարաման հնարավոր դադարեցման դեպքում պիտի առաջնահերթ օգնություն ստանան:
Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է մի շարք միջոցներ՝ կառավարելու գազի մատակարարման հնարավոր խափանումները: