Իսրայելի նոր վարչապետն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի նախագահի հետ
Իսրայելի վարչապետ Յայիր Լապիդը առաջին հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացրել է կառավարության ղեկավարի գրասենյակը։
«Այսօր երեկոյան վարչապետ Յայիր Լապիդը խոսել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։ Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Լապիդին եւ ցանկացել հաջողություններ նոր դերում»,- նշվել է հաղորդագրությունում։
Լապիդը շնորհակալություն է հայտնել Էրդողանին Թուրքիայում իսրայելցիների դեմ ահաբեկչությունների փորձերի կանխման հարցում համագործակցության համար։
Կողմերն ընդգծել են, որ իսրայելա-թուրքական հարաբերությունները «մեծ նշանակություն ունեն Մերձավոր Արեւելքում անվտանգության, տնտեսության եւ կայունության համար»։