Ուժեղ հրդեհ ԱՄՆ-ի Յուտա նահանգում
Ամերիկյան Յուտա նահանգում ուժեղ հրդեհ է բռնկվել անտառային տարածքներում՝ տարածվելով գրեթե 3 հազար հեկտար տարածքի վրա, կիրակի օրը հաղորդել է տեղական KUTV հեռուստաալիքը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ կրակի առաջին օջախները հայտնաբերվել են այդ գոտում դեռևս հուլիսի 8-ին, երբ արևմտյան Յուտայի մեծ մասը գտնվում էր ռիսկի գոտում՝ ուժեղ քամիների և անոմալ շոգ եղանակի պատճառով: Հրդեհի տարածումը զսպելու իշխանությունների փորձերին խոչընդոտում է քամին և պահպանվող ցածր խոնավությունը, նշում է հեռուստաալիքը:
«Այս պահին մեր ջանքերը կենտրոնացած են մոտակա բնակելի շրջանների անվտանգության ապահովման վրա»,- մեկնաբանել է Նահանգի հրշեջ ծառայությունների ներկայացուցիչը: