Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարարն առաջադրվել է վարչապետի թեկնածուի պաշտոնում
Առևտրի քաղաքականության կրտսեր նախարար և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Փենի Մորդաունտը Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո կպայքարի երկրի վարչապետի պաշտոնի համար: Այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում։
2019 թվականին Մորդոնտը դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին կինը, որին նշանակել են թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնում: Նա պաշտոնավարել է գրեթե երեք ամիս, սակայն Ջոնսոնի նոր կառավարության օրոք նա կորցրել է այդ պաշտոնը։
Ավելի վաղ վարչապետի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել էին Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթը և երկրի առողջապահության նախկին նախարար Սաջիդ Ջավիդը: Հուլիսի 8-ին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունակն առաջադրվել է վարչապետի պաշտոնում:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Ջոնսոնը հայտարարել էր կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։