Բրիտանիայի համար կանխատեսում են «միլիոնավոր» մուրացկաններ
Հաջորդ տարվա հունվարին բրիտանական տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի վճարները կարող են աճել մինչև տարեկան ավելի քան երեք հազար ֆունտի, ինչը, ըստ փորձագետների, սպառնում է «միլիոնավոր մարդկանց աղքատությամբ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ Cornwall Insight-ի վերլուծաբանների՝ բրիտանական Ofgem էներգետիկ կարգավորիչի կողմից սպառողների համար սահմանած գազի և էլեկտրաէներգիայի գնային շեմը ընթացիկ «ռեկորդային» 145 հազար ռուբլուց հոկտեմբերին կաճի մինչև մոտ 240 հազար ռուբլու, իսկ հետո՝ մինչև մոտ 250 հազար ռուբլի հաջորդ տարվա սկզբին։
Նշվում է, որ ընկերության վերջին կանխատեսումը նախորդ գնահատականների համեմատ կտրուկ աճ է ցույց տվել։
Փորձագետների գնահատմամբ՝ գների նման բարձրացումը կարող է «միլիոնավոր մարդկանց աղքատության մեջ գցել», ուստի բրիտանական ընտանիքները «աղետալի» ձմռանը պետության կողմից շատ ավելի մեծ օգնության կարիք կունենան, նշում է The Daily Mail-ը։ Բրիտանացիներն արդեն իսկ պայքարում են սննդամթերքի և վառելիքի գների աճի դեմ, իսկ գնաճը, ըստ կանխատեսումների, մայիսին «վիթխարի» 9,1 տոկոսի բարձրանալուց հետո մինչև տարեվերջ կհասնի 11 տոկոսի։
Բրիտանական Ofgem էներգետիկ կարգավորիչը ապրիլին բարձրացրել է սպառողների համար գազի և էլեկտրաէներգիայի գների շեմը 1277-ից մինչև 1971 ֆունտ տարեկան՝ բնական գազի համաշխարհային գների կտրուկ աճի պատճառով։
Ուկրաինայի հարցով Մոսկվայի վրա Արևմուտքի ուժեղացրած պատժամիջոցների ֆոնին շատ երկրներ հայտարարել էին ռուսական ակտիվների սառեցման մասին, ավելին. հնչել էին կոչեր հրաժարվելու Ռուսաստանից էներգիայից։ Այդ միջոցները խնդիրներ են հանդիսացել հենց Արևմուտքի համար. դրանք հանգեցրել են գնաճի և սննդամթերքի ու վառելիքի գների աճին։