Մոսկվա թռչող ինքնաթիռը վերադարձել է Բաքու
Airbus A340 ինքնաթիռը, որը J2 807 չվերթն էր իրականացնում, բարեհաջող վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 9:11-ին, ասված է AZAL ավիաընկերության հաղորդագրության մեջ։
Ընկերությունում պարզաբանել են, որ արդյունքում Բաքու-Մոսկվա և Մոսկվա-Բաքու չվերթների ուղևորները կտեղակայվեն հյուրանոցում և կապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով մինչև օդանավի անսարքության վերացումը:
Հաղորդագրության մեջ չի նշվում ինքնաթիռի տեխնիկական անսարքության բնույթը։