Արտակարգ դեպք Գարեգին Նժդեհի հրապարակում
![](/timthumb.php?src=disc/10-07-22/096f173f09509c2b12c0c6871e1777dd.jpg&w=450)
Այսօր՝ հուլիսի 10-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նժդեհի հրապարակում՝ «Կոնվերս Բանկի» մոտակայքում, ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 2 հրեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 13 հասցեում գտնվող սննդի կետի հետնամասում: Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել, ապա մարել:
Ամբողջությամբ այրվել է սննդի օբյեկտի 1 պահարան և սառնարան: