Էներգետիկ ճգնաժամը կարող է տևել տարիներ․ Շոլց
«Այսօր մենք մտահոգված ենք մեր էներգետիկ անվտանգությամբ։ Դա կարող է շարունակվել շաբաթներ, ամիսներ և տարիներ»: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Գերմանիայի կառավարությունն, ասել է նա, արդեն բազմաթիվ որոշումներ է ընդունել, որոնք պետք է օգնեն պետությանը նախապատրաստվել, մասնավորապես, գազի դեֆիցիտին։
«Սակայն երկարաժամկետ հեռանկարում խոսքը գնում է հանածո վառելիքի ներմուծումից անկախանալու մասին», – ասել է կանցլերը:
Նա շեշտը դրել է էներգիայի վերականգնվող աղբյուրների ընդլայնման կարևորության վրա և հավելել, որ անցնող շաբաթվա ընթացքում այդ նպատակով մի շարք օրենքներ են ընդունվել։
«Սա այնպիսի տեմպ է, որը նախկինում երբեք չի եղել Գերմանիայում, և դա անհրաժեշտ է: Եվ այս արագությամբ մենք նաև կկարողանանք դառնալ կլիմայական չեզոք, տնտեսապես ուժեղ, արդյունաբերական երկիր»,- խոստացել է Շոլցը։