Արևմուտքի սխալ քաղաքականությունը հանգեցրեց Սիրիայում հումանիտար աղետի․ Դամասկոս
Արևմտյան որոշ երկրների սխալ քաղաքականությունը Սիրիայում հանգեցրել է հումանիտար աղետի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բասսամ Սաբբահը։
«Այդ երկրները փորձում են մոլորեցնել հասարակական կարծիքը՝ հայտարարելով սիրիացիների մարդասիրական գործողություններին աջակցելու իրենց ցանկության մասին»,- ասել է նա։
Նրա խոսքով, ՄԱԿ-ի 2858 բանաձևի տապալման համար պատասխանատու են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Սաբահը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի կողմից առաջարկված Սիրիայի վերաբերյալ հավասարակշռված բանաձևի նախագիծը չի ընդունվել։
«Դամասկոսը խստորեն դատապարտում է «Եվրոեռյակի»-ի երկրների պնդումները՝ խեղաթյուրել փաստերը, շարունակել քաղաքականացնել մարդասիրական գործունեությունը և խոչընդոտել սիրիացի քաղաքացիների տառապանքը նվազեցնելու ազնիվ ջանքերին»,-ընդգծել է դիվանագետը:
Նա նշել է, որ Սիրիան հատուկ ուշադրություն է դարձնում հումանիտար խնդրին և բոլոր ջանքերը գործադրում է սիրիացի ժողովրդի հումանիտար կարիքները բավարարելու և նրա խնդիրները լուծելու համար։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը վետո է դրել Իռլանդիայի և Նորվեգիայի կողմից Սիրիա մարդասիրական օգնության անդրսահմանային առաքման համար Բաբ էլ-Հավա անցակետի գործունեությունը մեկ տարով երկարաձգելու մասին բանաձևի նախագծի վրա: Ռուսաստանը դեմ էր քվեարկել, Անվտանգության խորհրդի մնացած բոլոր անդամները՝ կողմ, Չինաստանը ձեռնպահ էր քվեարկել։
Իռլանդիայի և Նորվեգիայի պատրաստած բանաձևի նախագիծը նախատեսում էր անցակետի աշխատանքի երկարաձգում 2023 թվականի հուլիսի 10-ից մինչև հունվարի 10-ը, այնուհետև ավտոմատ կերպով ևս վեց ամսով։
Ռուսաստանը այլընտրանքային նախագիծ է պատրաստել, ըստ որի՝ առաջարկվում է անցակետի աշխատանքը երկարաձգել վեց ամսով՝ մինչև 2023 թվականի հունվարի 10-ը։ Այնուհետև դրա գործունեությունը ընդլայնելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի լրացուցիչ բանաձև ընդունել։ Մոսկվայի բանաձևի նախագծի վրա վետո են դրել նաև արևմտյան երկրները։