Ադամյանը՝ «Քյոլն»-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում
Այս շաբաթ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տեղափոխվեց «Քյոլն»։
Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի կազմում է 3,5 մլն եվրո։ Այս ցուցանիշով Ադամյանը կիսում է 8-10-րդ տեղերը գերմանական թիմի կազմում, փոխանցում է armsport.am-ը:
«Քյոլնի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը թունիսցի հենակետային կիսապաշտպան Էլիս Շկիրին է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 13 մլն եվրո։ Թիմի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 91,73 մլն եվրո։
Ինչպես տեղեկացնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը, Ադամյանը 4 տարվա պայմանագիր է կնքել։ Նոր թիմում Սարգիսը կխաղա 23 համարի մարզաշապիկով։