ԱՄՆ Կոնգրեսում Զելենսկու գրասենյակի ղեկավարին անվանել են «Կրեմլի գործակալ»
ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Վիկտորյա Սպարցը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը «Կրեմլի գործակալ է»։ Նա նամակ է գրել ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենին՝ խնդրելով ճեպազրույց տալ Երմակի ընթացակարգերի վերահսկողության վերաբերյալ: Այս մասին նա հայտնել է հուլիսի 8-ին Twitter-ում։
Սպարցը Բայդենի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Երմակը իրավապահ մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարում իր տեղակալ է նշանակել ուկրաինացի փաստաբան Օլեգ Տատարովին, սակայն նա ձախողել է գործը։
Բացի դրանից, նշվում է, որ Տատարովը բարձրաստիճան ոստիկան էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք, ով «հետապնդում էր Եվրամայդանի ցուցարարներին»։
Վիկտորյա Սպարցը ծնվել է Ուկրաինայում, Չեռնիգովի մարզի Նոսովկա գյուղում։ Նա առաջին ուկրաինուհին է, ով հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսում։ Նա 2000 թվականից ապրում է ԱՄՆ-ում և ամուսնացած է ամերիկացու հետ։