Շրի Լանկայում ցուցարարները հրկիզել են վարչապետի նստավայրը
Շրի Լանկայում ցուցարարները, որոնք ավելի վաղ ներխուժել էին վարչապետի նստավայր, հրկիզել են կառավարական շենքը: Այս մասին շաբաթ հայտնել է Newswire լրատվական պորտալը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը նշել էր, որ Լանկայի կառավարության ղեկավար Ռանիլ Վիկրամասինգհեն, ինչպես նաև կղզի-պետության նախագահ Գոթաբայ Ռաջապաքսին տեղափոխվել են անվտանգ վայր: Վիկրամասինգհեն շաբաթ մասնակցել է քաղաքական կուսակցությունների առաջնորդների հեռուստակոնֆերանսին։
Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կոլոմբոյի փողոցներ՝ պահանջելով գործող նախագահի հրաժարականը։ Նրանք ներխուժել են Ռաջապաքսի նստավայր։ Ցույցերի ֆոնին Վիկրամասինգհեն համաձայնել է լքել պաշտոնը։
Բողոքի ակցիաները, որոնց հանգեցրել է երկրում ֆինանսատնտեսական բարդ իրավիճակը, կղզում չեն դադարում ապրիլի սկզբից:
Ինչպես ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Վիկրամասինգհեն, Շրի Լանկան վատթարագույն ճգնաժամն է ապրում ժամանակակից պատմության մեջ, քաղաքական գործիչները դեռևս չեն կարողանում զուգահեռներ գտնել նման ճգնաժամի հետ ոչ այս, ոչ անցյալում կամ նախանցած հարյուրամյակների ընթացքում:
Վարչապետի գնահատմամբ՝ երկիրն այժմ գտնվում է այդ ճգնաժամի մեջտեղում։
Վիկրամասինգհեի խոսքով՝ Շրի Լանկան արտարժույթի, վառելիքի և նավթամթերքի, պարարտանյութերի, բնակչության որոշակի խմբերի սննդամթերքի և դեղամիջոցների լուրջ պակաս է զգում:
Նրա գնահատմամբ՝ տնտեսական ճգնաժամն ամբողջությամբ հաղթահարելու համար կպահանջվի երեք տարի կամ նույնիսկ ավելին։