Զելենսկին դեսպաններ է պաշտոնանկ արել
Վլադիմիր Զելենսկին դիվանագիտական պաշտոններից ազատել է Հունգարիայում, Նորվեգիայում, Չեխիայում և Հնդկաստանում Ուկրաինայի դեսպաններին, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են շաբաթ օրը Զելենսկու կայքում։
Հնդկաստանում Ուկրաինայի դեսպանը նաև ազատվել է Մալդիվներում, Նեպալում, Շրի Լանկայում և Բանգլադեշում դեսպանի միաժամանակյա պաշտոններից։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել նաև Գերմանիայում Ուկրաինայի դեպանին պաշտոնից ազատելու մասին։