«Spice Girls»-ի վերամիավորումը․ կուլտային խումբը կարող է ելույթ ունենալ ամբողջական կազմով
Երկար սպասված վերամիավորումը կարող է իրականություն դառնալ։ Բրիտանական «Mirror» պարբերականը հայտնել է, որ «Spice Girls» խումբը 2012թ․-ին Լոնդոնում Օլիմպիական խաղերի փակման արարողությունից հետո առաջին անգամ կվերամիավորվի եւ ամբողջական կազմով ելույթ կունենա Ջերի Հորների 50-ամյակին։
Ջերին, որ «Spice Girls»-ի մասնակիցներից է, ծրագրում է անմոռանալի տոն կազմակերպել իր հոբելյանի առիթով։ Նա պատրաստվում է մեծաքանակ մարդկանց հրավիրել Օքսֆորդշիր կոմսությունում գտնվող իր կալվածք․ հյուրերի թվում են երաժշտական խմբում նրա գործընկերները՝ Էմմա Բանտոնը, Մելանի Բրաունը, Մելանի Չիզհոլմը, ինչպես նաեւ Վիկտորյա Բեքհեմը։
«Դա հիանալի երեկո կլինի, որին հրավիրված են Ջերիի ամենամտերիմ ընկերները։ Մենք ծրագրում ենք, որ «Spice Girls»-ը միասին ելույթ կունենա եւ կերգի «Wannabe»-ն»,- պարբերականի հետ զրույցում ասել է ինսայդերը։
Վերջին անգամ «Spice Girls» խումբը միասին ելույթ է ունեցել երեք տարի առաջ՝ Մեծ Բրիտանիայում եւ Իռնալդիայում շրջագայության շրջանակներում, սակայն երեքով․ Վիկտորյա Բեքհեմը բեմ չի բարձրացել։