Շանհայի հիվանդանոցում տղամարդը դանակահարել է չորս մարդու և պատանդ է վերցրել
Շանհայի Ժույցզին հիվանդանոցում պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է քաղաքի ոստիկանության կողմից, հայտնել է Հուանպու շրջանի ոստիկանական բյուրոն Weibo-ի իր պաշտոնական էջում։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը մոտավորապես ժամը 11:30-ին՝ գլխավոր հիվանդանոցի շենքի յոթերորդ հարկում։ Ոստիկանության աշխատակիցը կրակել եւ ձերբակալել է տղամարդուն, որը փորձել է վիրավորել պատանդին եւ ոստիկաններին։
Եվս չորս մարդ դանակի վնասվածքներ է ստացել, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։ Ոստիկանությունից հայտնել են, որ բոլոր վնասվածքները կյանքի համար սպառնալիք չեն ներկայացնում:
Ոստիկաններն ասել են, որ կատարվում է հետաքննություն, հարձակման դրդապատճառները դեռեւս անհայտ են, տեղեկացնում է China Daily-ը։