Զախարովան արձագանքել է G20-ում Ռուսաստանի մեկուսացման մասին Բլինքենի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, ըստ որի՝ «Ռուսաստանը G20-ում մեկուսացման մեջ է հայտնվել, իսկ Լավրովը ժամանակից շուտ լքել է հանդիպումը»։
«Սա այն նույն պետքարտուղար Բլինքենն է, որն ասել է, որ «բոլորը, ովքեր ճանաչում են Բայդենին, հասկանում են, որ նա խոսում է պարզ, հասկանալի եւ իր անունից»:
Այդ Դուք եք, պարոն Բլինքեն, Ձեզ ինքնամեկուսացման մեջ գցել՝ շրջանցելով ֆորումի մի շարք միջոցառումներ, որտեղ մեծամասնությունը նույնիսկ Ձեզ չէր հիշում: Իսկ հիմա սեփական անհաջողությունն արդարացնելու համար պատմություններ եք հորինում։
Չէ որ մեզ պատմել են, թե ինչպես եք անձամբ բոլորին անխտիր խնդրում «մեկուսացնել» Ռուսաստանին։ Եվ բոլորը, ում խնդրում եք, ծիծաղում են Ձեր թիկունքում՝ իմանալով, որ ներկայիս Վարչակազմը դատապարտված է անփառունակ վախճանի»,- գրել է Մարիա Զախարովան իր Telegram-ալիքում։