Քիմ Քարդաշյանը բացատրել է, թե ինչու է դուտրը «բողոքի ակցիա» սկսել Jean Paul Gaultier-ի ցուցադրության ընթացքում
Վերջին շրջանում Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ավագ դստեր՝ Նորթի մասին ավելի ու ավելի շատ են խոսում։ Իննայմա աղջիկը ընտանիքի հետ Փարիզ է մեկնել՝ Նորաձեւության շաբաթին եւ կարողացել է բոլորի ուշադրությունն իր վրա կենտրոնացնել։ Եվ դա արել է Քանյե Ուեսթի ոճով (ռեփերը, վստահորեն, հպարտանում է նրանով)։
Փարզիում Նորաձեւության շաբաթվա շրջանակներում անց է կացվել Jean Paul Gaultier-ի ցուցադրությունը։ Քիմ Քարդաշյանն ու Նորթը նորաձեւության շոուի գլխավոր աստղերից են եղել։ Եվ այս անգամ համացանցում քննարկման առարկան փոքրիկ Ուեսթի եւ նրա մոր ոճային կերպարները չեն։ Համացանցում տարածվել է տեսանյութը, որում Քիմի ու Քանյեի դուստրն իր բողոքն է արտահայտում պապարացիներին ու լրագրողներին, որոնք առանց դադարի լուսանկարում են աստղային ընտանիքին։ Երբ լրագրողները տեսախցիկը դեպի Նորթն են ուղղել, նա «Ստոպ» (STOP) գրությամբ թուղթ է բարձրացրել։ Հոլովակը հաշված րոպեների ընթացքում տարածվել է համացանցում եւ դարձել ամենաքննարկվողներից մեկը։ Շատերն են հիանում Նորթի համարձակությամբ եւ նրան նմանեցնում Քանյեին։
Քիմ Քարդաշյանն, ի դեպ, դստեր այս վարքագծի մասին խոսել է լրագրողների հետ։ «Ես կարծում եմ՝ Նորթին պարզապես դուր չի եկել, որ նրան այդքան հաճախ էին լուսանկարում, այդ պատճառով նա իր հրավիրատոմսի վրա գրել է «Ստոպ», որ մարդիկ ավելի հաճախ կենտրոնանան շոուի վրա»,- ասել է աստղը։