ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ահաբեկիչների մեծ խմբի է ջախջախել Արեւմտյան Ադրբեջան նահանգում. «Իրանցի լրագրողի օրագիր»
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Արեւմտյան Ադրբեջանի նահանգում ահաբեկիչների մեծ խմբի է ջախջախել։ Այս մասին հայտնում է «Իրանցի լրագրողի օրագիր» Telegram-ալիքը։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ Համզա Սայեդ ալ-Շահադա բազայի զինվորներն ուրբաթ օրը դարանակալել են ահաբեկիչներին, որոնք փորձել են երկիր մտնել նահանգի Սալմաս շրջանից:
Բացի այդ, առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք եւ կապի միջոցներ»,- նշում է աղբյուրը։