Շրի Լանկայի ընդդիմության առաջնորդը նախագահին եւ վարչապետին կոչ է արել հրաժարական տալ
Ընդդիմության առաջնորդ Սաջիտ Պրեմադասան եւ՛ վարչապետին, եւ՛ նախագահին կոչ է արել հրաժարական տալ եւ ասել է, որ «Սամագի Ջանա Բալավեգայա» կուսակցությունը չի մասնակցի վարչապետի գլխավորած քննարկումներին, հաղորդում է News 1st-ը։
Ընդդիմության առաջնորդն իր հայտարարության մեջ պնդում է, որ երկրի ողջ ժողովուրդը պահանջում է եւ՛ նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի, եւ՛ ներկայիս վարչապետի հրաժարականը, ինչպես նաեւ պնդում է, որ հենց վարչապետն է ապահովել Ռաջապակսայի անվտանգությունը ժողովրդի բողոքի պայմաններում եւ դավաճանել է պայքարին՝ դրանով իսկ դառնալով ներկա ճգնաժամի մեղավորներից մեկը։
«Մոտ է կամայական, ռեպրեսիվ, հակաժողովրդավարական իշխանության վերջը, եւ մենք չենք մասնակցի փակ ախոռներում անցկացվող դատարկ քննարկումներին, երբ ձին փախել է»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրում տնտեսական ճգնաժամից վրդովված ցուցարարները ներխուժել են նախագահի նստավայր, որն արդեն հասցրել է փախչել, իսկ Շրի Լանկայի վարչապետը կուսակցությունների եւ խորհրդարանի արտակարգ հավաք է հրավիրել։