Արքայազն Հարին դատարանում Եղիսաբեթ Երկրորդի գլխավոր օգնականին մեղադրել է լիազորությունները գերազանցելու համար
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը ծայրահեղ անհանգստությամբ են վերաբերում անվտանգության հարցերին։ Նրանք նույնիսկ հրաժարվել են մասնակցել որոշ միջոցառումների միայն այն պատճառով, որ Մեծ Բրիտանիայի պետական ծառայությունները նրանց Սքոթլենդ Յարից թանկարժեք անվտանգության ծառայություն չեն հատկացրել։ Ընդ որում, այդ պահին Սասեքսի դուքսն ու դքսուհին արդեն իսկ հրաժարվել էին արքայական ընտանիքի ավագ անդամների աշխատանքից։
Ըստ ամենայնի՝ Հարին մտադիր չէ ամեն բան թողնել, ինչպես որ կա։ Լրագրողները պարզել են, որ նա հերթական անգամ մասնակցել է երկրի ներքին գործերի նախարարության դեմ գործով դատական նիստին։ Միայն թե այս անգամ Հարին բոլոր մեղքերի համար մեղադրել է Եղիսաբեթ Երկրորդի գլխավոր օգնականին՝ Էդվարդ Յանգին։
Արքայազնի փաստաբանների խոսքով՝ նրա ու քարտուղարի միջեւ ծայրահեղ լարված հարաբերություններ են ստեղծվել։ Սակայն Հարիին ի սկզբանե ոչ ոք չի հայտնել, որ Էդվարդն առհասարակ որեւէ առնչություն ունի արքայական ընտանքի անդամների անվտանգությանը վերաբերող հարցերին։
Ի դեպ, դեռ նախորդ տարի Սասեքսի դուքսն ու դքսուհին ցանկանում էի Մեծ Բրիտանիա մեկնել, սակայն չեն կարողացել անվտանգության հետ կապված հարցերի պատճառով։ Ընդ որում, նշվում էր, որ Հարին լիովին պատրաստ էր անձամբ վճարել, որ իր ու իր ընտանիքի անդամների անվտանգությունը հսկեն ոստիկանության աշխատակիցները։ Արդյունքում արքայազնը դատական հայց է ներկայացրել ներքին գործերի նախարարության դեմ, իսկ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի գահակալման պլատինե հոբելյանի առիթով միոցառումների ընթացքում նրան ու Մեգանին, ամեն դեպքում, պաշտպանել են ոստիկանության աշխատակիցները։