Սինձո Աբեի սպանության մեջ կասկածվողը հայտարարել է, որ ի սկզբանե ծրագրել էր հարձակվել կրոնական խմբի առաջնորդի վրա
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանած տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ ի սկզբանե ծրագրել էր հարձակվել կրոնական խմբի առաջնորդի վրա, որն, իր կարծիքով, սնանկացրել է իր մորը՝ նվիրատվությունների հավաքելով, շաբաթ օրը հայտնել են քննչական մարմիններում աղբյուրները, հայտնում է Kyodo-ն:
41-ամյա Տեցույա Յամագամին նաեւ ասել է, որ ինքը հակակրանք էր տածում Աբեի նկատմամբ՝ համարելով, որ նա է առաջ քաշել այդ խմբին Ճապոնիայում, հայտնում են աղբյուրները:
Յամագամին նաեւ խոստովանել է, որ այցելել է այլ վայրեր, որտեղ Աբեն նախընտրական ելույթներ է ունեցել Խորհրդականների պալատի կիրակի օրը կայանալիք ընտրություններից առաջ, ասել են աղբյուրները:
Ոստիկանության տվյալներով՝ Յամագամին հերքում է հանցագործությունը, քանի որ դեմ է եղել Աբեի քաղաքական համոզմունքներին։
Ուրբաթ օրը ոստիկանությունը խուզարկել է նրա տունը եւ հայտնաբերել իրեր, որոնք, ենթադրաբար, պայթուցիկներ եւ ինքնաշեն զենքեր են, ասել են նրանք:
Յամագամին 2020 թվականի աշնանից աշխատել է Կանսայի շրջանում գտնվող ձեռնարկություններից մեկում, բայց այս տարվա մայիսին ազատվել է աշխատանքից, ըստ կադրային գործակալության պաշտոնյայի: Նա նախկինում մոտ երեք տարի՝ մինչեւ 2005 թվականի օգոստոսը, ծառայել է ինքնապաշտպանության Ծովային ուժերում:
Շաբաթ առավոտյան Աբեի դիակով մեքենան դուրս է եկել Նարայի հիվանդանոցից, որտեղ կատարվել է դիահերձում։ Մեքենայում եղել է նրա կինը՝ Ակիեն, եւ սպասվում է, որ դիակը Տոկիո կհասցվի օրվա վերջին։
Ոստիկանությունը հայտնել է, որ Աբեն մահացել է արյան կորստից: Դիահերձումը ցույց է տվել, որ նա երկու հրազենային վնասվածք է ստացել՝ ձախ ձեռքի վերին հատվածում եւ պարանոցին։ Պարանոցին մի վերք էլ է եղել, սակայն հայտնի չէ, թե ինչպես է այն հասցվել, ասել են նրանք։