ՌԴ Կուրսկի մարզում ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակը երկարացվել է մինչև հուլիսի 23-ը
Կուրսկի մարզում ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակը երկարացվել է մինչև հուլիսի 23-ը։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
«Հարգելի կուրսկցիներ։ Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ուժային կառույցների ի ղեկավարների հետ որոշել ենք երկարաձգել ահաբեկչական վտանգի դեղին մակարդակը եւս երկու շաբաթով՝ մինչեւ հուլիսի 23-ը։
Խնդրում եմ բնակիչներին զգոն լինել՝ կասկածելի քաղաքացիների, թողնված առարկաների եւ անօդաչու թռչող սարքերի մասին հայտնել «112» հեռախոսահամարով»,- գրել է Կուրսկի նահանգապետը։