Աշխարհում Բոբ Դիլանի միակ ձայնասկավառակը վաճառվել է 1,7 միլիոն դոլարով
«Blowin' in the Wind» երգը պարունակող ձայնասկավառակի միակ օրինակը, որն ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը ձայնագրել է 2021 թվականին, Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է 1,7 մլն դոլարով, հայտնում է The Guardian-ը։
Ըստ հրապարակման՝ աճուրդի փորձագետները լոտի փորձաքննություն են անցկացրել, որի արդյունքում որոշվել է դրա մեկնարկային գինը՝ 600 հազար ֆունտ ստերլինգ։ Աճուրդի ժամանակ այն վաճառվել է 1,5 մլն ֆունտ ստեռլինգով։
«Blowin' in the Wind» երգը 2022 թվականին դառնում է 60 տարեկան: 2021 թվականին Բոբ Դիլանը վերադարձել է ձայնագրման ստուդիա՝ հայտնի հթին իր ընկերոջ եւ պրոդյուսեր Տի Բոուն Բերնետայի համար վերձայնագրելու նպատակով։