Բայդենը ԿՀՎ-ին շնորհակալություն է հայտնել «Ուկրաինա ներխուժելու Պուտինի ծրագրերի մասին աշխարհին նախազգուշացնելու համար»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը շնորհակալություն է հայտնել Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնական գրասենյակի աշխատակիցներին՝ «Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պլանների մասին աշխարհին նախազգուշացնելու համար»՝ դա անվանելով ամերիկյան հետախուզության «լուռ քաջություն», հաղորդում է Reuters-ը։
ԿՀՎ-ի ստեղծման 75-ամյակին նվիրված արարողության ժամանակ Բայդենը նշել է, որ դրանցից 52 տարին ինքը կապված է եղել այս կառույցի հետ, նախ՝ որպես կրտսեր սենատոր 1975 թվականի հանձնաժողովում, որը ԿՀՎ-ի կողմից ստեղծվել է մտքերի վերահսկման եւ այլ չարաշահումների հետ կապված փորձերն ուսումնասիրելու համար:
ԿՀՎ-ի հավաքած հետախուզական տվյալները բացահայտել են Պուտինի ծրագրերը եւ «Վաշինգտոնին հնարավորություն տվել նախազգուշացնել այլ երկրներին պայքարի մասին»,- նշել է նա:
«Հենց հետախուզության ոլորտում պրոֆեսիոնալների անհավատալի աշխատանքի շնորհիվ է, որ մենք կարողացանք աշխարհին զգուշացնել, թե ինչ է ծրագրում Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում,- ասել է նա,- Պուտինի օրակարգի բացահայտումը հսկայական ճեղք է առաջացրել երեսպաշտության մեջ եւ մերկացրել նրա սուտն այն մասին, թե ինչ ենք մենք անում Ուկրաինայում»: