Անակոնդան դուրս է թռել ջրից և կծել ձկնորսին
Բրազիլիայի Գոյաս նահանգում անակոնդան թաքնվել է ջրի տակ, դուրս ցատկել ու կծել ձկնորսին զբոսանավի ուղեւորների աչքի առաջ։ Միջադեպը ֆիքսվել է տեսանյութով, որը գրավել է NDTV հրատարակության ուշադրությունը։
38-ամյա ձկնորսական էքսկուրսավար Ժոաո Սեվերինոն մի խումբ զբոսաշրջիկների է առաջնորդելիս եղել Արագուայա գետի վրա գտնվող զբոսանավով ձկնորսության ժամանակ: Տղամարդը նկատել է անակոնդա, որը թաքնվել էր ջրի տակ։ Նա որոշել է նկարահանել սողունին՝ զբոսանավի ուղեւորներին ցույց տալու համար։
20 վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է երկու գերանների միջև ոլորված անակոնդա: Երբ Սեվերինոն տեսախցիկը կենտրոնացնում է սողունի վրա, նա հանկարծակի ցատկ է կատարում և դուրս թռչում ջրից, ինչը վախեցնում է զբոսանավում գտնվողներին։ Օձը կծում է տղամարդուն, բայց ատամները չեն հասնում նրա մաշկին։ Էկրանից դուրս լսվում է, թե ինչպես է Սեվերինոն նյարդային ծիծաղում։
Հարձակումից հետո սողունն արագ լողալով հեռացել է՝ շոկի մեջ թողնելով զբոսանավի անձնակազմին։ Սեվերինոյի կողմից արված ձայնագրությունը տարածվել է սոցիալական ցանցերում։
Посмотреть эту публикацию в Instagram