G20-ի մի քանի արտգործնախարարներ չեն ցանկացել լուսանկարվել Լավրովի հետ
Ինդոնեզիայի Բալի կղզում Մեծ 20-յակի երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի և արևմտյան երկրների արտգործնախարարների միջև լավածության պատճառով ավանդական լուսանկարահանումը տապալվել է։ Այս մասին հայտնել է ճապոնական Kyodo գործակալությունը։
Մի քանի արտգործնախարարներ չեն ցանկացել մասնակցել ֆոտոսեսիայի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լավրովը ժամանակից շուտ կհեռանա գագաթնաժողովից և չի մասնակցի երեկոյան նիստին։
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, հինգշաբի օրը G7-ի ԱԳ նախարարները չեն մասնակցել պաշտոնական ընթրիքին։ Այս մասին հայտնել է հյուրընկալող երկրի՝ Ինդոդնեզիայի ԱԳ նախարարը։ Ճապոնիայի արտգործնախարարը նշել է, որ տեղին չէ մասնակցել ընթրիքին, քանի որ հավանականություն կա, որ այնտեղ ներկա կգտնվի նաև Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Մեծ 20-յակի գագաթնաժողովի ընթացքում գլխավոր թեման է հակամարտությունն Ուկրաինայում, ինչպես նաև համաշխարհային այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են պարենային և էներգետիկ անվտանգությունը։