200-ից ավելի գյուղ թշնամուն հանձնածը խոսում է գյուղ հիմնելու մասին․ սա ցինիզմ է․ Վարդևանյան
«Կա ՔՊ-ական իշխանություն և ժողովրդի իշխանություն։ Ժողովրդի իշխանության կարգավիճակն արդեն ընդունվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի կողմից, որոնք պաշտոնապես խոսում են , որ մենք միասին կարողացել ենք կանխել օրվա իշխանությունների և իրենց ցանկությունները»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա նկատեց, որ այսօր տարածաշրջանի երկրները խոսում են ճանապարհներ հիմնելու մասին,մինչդեռ Հայաստանն այդ ամեն ինչից դուրս է մնացել։
«Որքան այս իշխանությունը մնա, պատերազմը հա էլ լինելու է։ Իրական խաղաղության միակ ճանապարհն իրենց հեռացնելն է։ Եվ առանց Նիկոլ Հայաստան լինելու է»,- ասաց նա։
Քաղաքական գործիչն անդրադառնալով օրվա իշխանությունների նոր գյուղ հիմնելու մտադրությանն, ասաց․
«Ուրեմն 200-ից ավելի գյուղ թշնամուն հանձնածը, ճակատագրեր կործանածը խոսում է գյուղ հիմնելու մասին։ Սա ցինիզմ է»։
Թե ինչպիսին է լինելու՝ առանց Նիկոլ Հայատանը, Վարդևանյանն ասաց, որ երկնիշ տնտեսական աճն իրականություն է լինելու, որ թե ՝խոստում։
Նրա խոսքով ՝ արդարաությունը, պրոֆեսիոնալ կադրերի ներգրավումը, աղքատության իրական կրճատումը, մարդկանց կյանքի բարելավումը, գնաճը զսպելը, անվտանգ սահմաններն ու ճիշտ արտաքին քաղաքականությունը պետք է լինեն ոչ թե խոստումներ, այլ իրականություն։
«Նիկոլով Հայաստանը չի մեր իրականությունը։ Մենք ունենալու ենք այս իրականությունը և ունենալու ենք արժանապատիվ կյանք։ Այս իրականությունը մեր դատավճիռը չէ։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դատավճիռ չէ։ Այս վիճակը հավերժ չէ։ Մենք այս վիճակից դուրս ենք գալու։ Ես ձեզ կարող եմ զեկուցել, որ այս ընթացքում տարբեր աշխատանքներ են տարվում, որոնց մեծ մասը չի երևում։ Բայց մի բան իմացեք, այս իշխանությունները, Թուրքիան, Ադրբեջանը,որոնք մեզ ռևանշիստներ են անվանում, անհանգստացած են և ճիշտ են անում»,- ասաց նա։