Կրեմլը մեկնաբանել է Պուտինի այն խոսքերը, թե Ռուսաստանը դեռևս լուրջ ոչինչ չի սկսել Ուկրաինայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հիշեցրել է, որ պոտենցիալներն անհամեմատելի են, Ռուսաստանն այս առումով այնքան հզոր է, որ այժմ նրա միայն մի փոքր մասն է ներգրավված Ուկրաինայի հատուկ գործողության մեջ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռեւս լուրջ ոչինչ չի սկսել Ուկրաինայում։
«Ոչ, այս անգամ ձեզ ՊՆ չեմ ուղարկի։ Դրանք իսկապես պետության ղեկավարի խոսքերն են։ Բայց պետության ղեկավարը պարզապես օգտագործեց այն հայտարարությունները, որոնք հնչում են արեւմտամետ երկրներից, Կիեւից, թե, իբր, Կիեւը մարտի դաշտում կգնա մինչեւ հաղթանակ։ Բայց այստեղ էլ Պուտինն այսպիսով պարզապես հիշեցրեց, որ պոտենցիալները միանգամայն անհամեմատելի են, եւ Ռուսաստանի ներուժն այս առումով այնքան մեծ է, որ դրա միայն չնչին մասն է այժմ օգտագործվում հատուկ ռազմական գործողության ընթացքում։ Եվ դրա համար էլ Արեւմուտքի այս բոլոր հայտարարությունները բառիս բուն իմաստով անհեթեթ են, դրանք անհեթեթ են եւ ուղղակի ավելացնում ուկրաինացի ժողովրդի վիշտը։ Ինչի մասին երեկ ասաց նաեւ նախագահ Պուտինը»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Պեսկովը: