Freedom House-ը Փաշինյանին կոչ է արել բաց ու թափանցիկ ասուլիսներով հանդես գալ
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ կապի միջոցները, այդ թվում՝ բաց և թափանցիկ ասուլիսների միջոցով՝ ժողովրդավարության առողջ գործունեությունն ապահովելու համար:
Այս մասին ասված է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում: