Ադրբեջանի ոստիկանությունն արգելել է հանրահավաքի անցկացումը կառավարության շենքի մոտ
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը արձագանքել է հուլիսի 13-ին կառավարության շենքի մոտ հանրահավաք անցկացնելու մի խումբ մարդկանց կոչին։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը, գործադիր իշխանության հետ չհամաձայնեցված որեւէ ակցիայի անցկացումը անթույլատրելի է։ Նման ակցիա անցկացնելու փորձը կկանխվի։ Այդ ժամանակ հնարավոր ցանկացած միջադեպի պատասխանատվությունը կընկնի ակցիայի կազմակերպիչների վրա։