Սվետլանա Լոբոդան հայտարարել է Եվրոպայում և ԱՄՆ-ում օգոստոսին կայանալիք հյուրախաղերի մասին
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան հայտարարել է համերգային գործունեությանը վերադառնալու մասին։ Այս մասին նա հայտնել է Instagram-ում։
Արտիստը նախատեսում է հյուրախաղերի մեկնել Եվրոպա եւ ԱՄՆ։ Նա հայտարարել է, որ առաջին համերգը տեղի կունենա օգոստոսի 12-ին Տալլինում։
«Ուզում եմ իմանաք, որ համերգների ժամանակ հավաքված միջոցների մի մասը կուղղվի իմ հայրենի Իրփին քաղաքի վերականգնման եւ բնակիչներին օգնելուն», - գրել է Լոբոդան։