Թուրքիան դարձել է կոկաինի վաճառքի գլոբալ կենտրոն
Թուրքիան դարձել է Հարավային Ամերիկայից բերվող կոկաինի վաճառքի գլոբալ կենտրոն, ինչը նշանակում է, որ դրա պահանջարկն ավելացել է Արեւելյան Եվրոպայի եւ Պարսից ծոցի երկրներում, գրել է Vice.com պորտալը։
InSight Crime հետազոտական կազմակերպության կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավազակախմբերը Թուրքիայում, որը հայտնի է Աֆղանստանի եւ Եվրոպայի միջեւ հերոինի վաճառքի հարցում իր տխրահռչակ դերով, այժմ հետաքրքրված են կոկաինի վաճառքով։
Հետազոտությունը ցույց է տվել, որ Թուրքիայի մասնակցության աճը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կոկաինի հարավամերիկյան արտադրողները դեպի արեւելք նոր երթուղու կարիք են ունեցել, քանի որ կոկաինի մեծ մասը բռնագանձվում էր Արեւմտյան Եվրոպա ուղեւորվելու ճանապարհին։
Թուրքական ավազակախմբերը կոկաինի բիզնեսում ներգրավվել են հերոինի վաճառքի ծովային փորձի, Արեւելյան Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք կոկաինի վատ մատակարարման, ինչպես նաեւ թուրք հանցագործների, ներառյալ «Գորշ գայլերը», եւ Լատինական Ամերիկայի կարտելների միջեւ սերտ կապերի պատճառով։
Թուրք թմրավաճառները կարեւոր խաղացողներ են դարձել, որոնք կոկաինը մատակարարում են Ռուսաստանի, Բալկանների զարգացող շուկաներ եւ նոր անապատային երթուղիներով՝ հյուսիսային Իրաք Պարսից ծոցում։
2017-2021թթ. Թուրքիային բռնագանձված կոկաինը կրկնապատկվել է՝ 1,4 տոննայից հասնելով 2,8 տոննայի։
Թուրքիան վերածվել է կոկաինի մաքսանենգության կենտրոնի, ինչը նշանակում է, որ թմրանյութերի շուկաները Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Կովկասի եւ Պարսից ծոցի երկրների շուկաները, որոնք մինչ այդ լիքն էին սինթետիկ թմրանյութերով (մեֆեդրոն, կապտագոն) թմրանյութ ստանալու նոր միջոց ունեն։
Արեւմտյան Եվրոպայում գերիշխում են իտալական եւ ալբանական հանցավոր խմբավորումները, եւ թուրք մաքսանենգների համար Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի միջեւ գտնվելը իդեալական էր թմրանյութի վաճառքի համար, նրանք այդ արտադրանքի 60-70 տոկոսն ուղարկում են Պարսից ծոց, 30 տոկոսը՝ Բալկաններ եւ Կովկաս, բայց ավելի հաճախ՝ Ռուսաստան, այսպես են վկայել InSight Crime-ի հարցման արդյունքները։
Լիվայում եւ Լատվիայում նույնպես ավելացել է կոկաինի օգտագործման մակարդակը, առգրավվել է Ռումինիայով, Մոլդովայով, Վրաստանով եւ Հայաստանով դեպի հյուսիս առաքվող քանակություն։
Բայց փորձագետները InSight Crime-ին տեղեկացրել են, որ Թուրքիայով տեղափոխվող կոկաինի ամենաշահութաբեր շուկան գտնվում է Պարսից ծոցում՝ «աշխարհի ամենաթանկ շուկայում»։ Դրանք առաջին հերթին Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն են, որտեղ է գտնվում աճող քրեական կենտրոնը՝ Դուբայը։
Հաջող մաքսանենգները կարող են այն մեծ շահույթով վաճառել։ Սաուդյան Արաբիայում մեկ գրամ կոկաինը 500 դոլար արժե, 10 անգամ ավելի թանկ, քան Լոնդոնում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ ինստիտուցիոնալ կոռուպցիան հեշտացնում է թուրք թմրավաճառների գործը։ 2013թ. սկանդալ էր բռնկվել կաշառք տալու հետ կապված, որին մասնակցել էր կառավարող «Արդարություն եւ զրագացում» կուսակցության ավելի քան 50 անդամ, այդ թվում նախարարների երեք որդիներ։
Անցած տարի Սեդեթ Փեկերը՝ թուրք դատապարտված մաֆիոզի, որն ապրում է Դուբայում, կոռուպցիայի նոր մեղադրանքներ է հնչեցրել թուրքական կառավարության դեմ։ Նա մի քանի տեսանյութեր է ներկայացրել, որոնցում մեղադրել է ԱԶԿ-ի անդամներին կոկաինի վաճառքի եւ սպանությունների մեջ, եւ այդ մեղադրանքները տարածվել են Թուրքիայում։ Մեկ ամիս անց, գուցե զուգադիպությամբ, թուրքական իշխանությունները կոկաինի ամենամեծ քանակությունն են առգրավել՝ 1,3 տոննա։