Գրիգորի Լեպսը նշել է կնոջից բաժանվելու պատճառը
Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը պատմել է կնոջ՝ Աննա Շաշլիկովայից բաժանվելու պատճառի մասին, ում հետ ամուսնացած է եղել 20 տարի։ Այս մասին նա ասել է «Телесемь»-ին տված հարցազրույցում։
Կատարողն ասել է, որ իրեն մեղավոր է համարում կնոջից բաժանվելու համար։ «Իհարկե, ես ափսոսում եմ, որ այդ ամենը տեղի ունեցավ։ Շատ տգեղ ձեւով վիրավորել եմ կնոջս, ով հավատարմորեն ծառայել է ինձ մի քանի տասնամյակ։ Բայց ամուսնալուծությունների ու տարաձայնությունների հարցում մենք ոչ առաջինն ենք, ոչ վերջինը։ Տեղի ունեցածը մենք համաշխարհային բեսթսելեր չենք դարձնում: Այստեղ անձնական պահ է, դժվար է պատասխանել»,- ասել է Լեպսը:
Բացի այդ, արտիստը հավելել է, որ եւ՛ ինքը, եւ՛ իր նախկին կինը «նորմալ, քաղաքակիրթ» մարդիկ են, ուստի նրանց հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել միմյանց հետ։ Լեպսն ընդգծել է, որ շարունակելու է աջակցել Աննային եւ նրանց ընդհանուր երեխաներին։
«Ես շնորհակալ եմ կնոջս կյանքի լավագույն տարիների համար, որոնք նա անցկացրել է ինձ հետ, եւ այն տարիների, որոնք դեռ միասին ենք անցկացնելու: Նկատի ունեմ ոչ որպես զույգ, միասին, քանի որ ես միշտ այնտեղ եմ լինելու, օգնելու եմ ընտանիքիս, երեխաներիս եմ մեծացնելու, հոգալու եմ նրանց կարիքները։ Այս ամենն իմ ուսերին է, ինչպես ենթադրվում է իսկական տղամարդու պարագայում», - հայտնել է կատարողը։