Նոյեմբերին Երևանում կկայանա The Future Armenian համաժողովը
Նոյեմբերի նոյեմբերի 11-13-ին Երևանում կկայանա The Future Armenian համաժողովը, որին, ինչպես ակնկալվում է, կմասնակցեն 200 պատվիրակներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։
Քննարկումն ընթանալու է Քաղաքացիական Ասամբլեայի սկզբունքով, այսինքն՝ ամենահասարակ քաղաքացիները ներկայացնելու են խնդիրների իրենց տեսլականն ու դրանց լուծումները։ Պատվիրակները կընտրվեն պատահականության սկզբունքով: Դուք կարող եք դառնալ պատվիրակ՝ գրանցվելով կայքում կամ զանգահարելով 060700800 հեռախոսահամարով։
The Future Armenian ծրագրի շրջանակում Քաղաքացիական ասամբլեայի սկզբունքով առաջին միջոցառումն անցկացվել է մայիսին Ստեփանակերտում։ Հիմնադրամը, որը ստացել է 108 երկրների հոգատար հայրենակիցների աջակցությունը, իր առջեւ դրել է 15 նպատակ, որոնք ամենակարեւորն են հայ ժողովրդի համար։ Հիմնադրամը հիմնադրել են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, Ռիչարդ Ազարնիան, Արթուր Ալավերդյանը, Արամ Բեկչյանը, Դավիթ Թավադյանը։
«Խնդիրները շատ են, որոնց լուծման համար կառավարությունը պետք է աշխատի 150 տոկոսով։ Սա աշխատանք է ներկայի համար: Սփյուռքն իր աշխատանքն ուղղում է դեպի ապագա, եւ անհրաժեշտ է համատեղել այս երկու մոտեցումները»,-նշեց Նուբար Աֆեյանը։
Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ ժամանակի միտումը փոխել է «մեր ժամանակի հերոսի» կերպարը՝ առաջարկելով նոր մոտեցումներ ու նոր պահանջներ՝ առաջին պլան մղելով գիտելիքն ու թիմային աշխատանքը։ «Ուզում եմ միայն իմ անունից նշել, որ Սփյուռքը չպետք է լինի սահմանափակ ռեսուրս՝ նավթ, այլ ավելի շուտ արեւային էներգիա»,- եզրափակեց Վարդանյանը։