Սաակաշվիլին մահացած մարդու տեսք ունի․ փաստաբան
Վրաստանի երկրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտարարել է նրա առողջական վիճակի վատթարացման մասին։
Ինչպես ասել է փաստաբանը Interpressnews-ին տված հարցազրույցում, Սաակաշվիլու առողջական վիճակը շատ ծանր է, եւ նրա դեմքը նման է 2-3 օր առաջ մահացած մարդու դեմքին։
«Նա շատ հիվանդ է։ Դեմքը սեւացել է, պիգմենտներ են հայտնվել, ձեռքերը թույլ են, դեմքը նման է 2-3 օր առաջ մահացած մարդու դեմքի։ Վիճակը շատ ծանր է։ Ինչ վերաբերում է բուժմանը, ապա առաջին հերթին անհրաժեշտ է պատժի հետաձգում, որից հետո բժիշկները կորոշեն, թե որտեղ բուժել նրան։ Տեղեկությունների համաձայն, որոնք ես կարողացա գտնել, Վրաստանում նման հիվանդությունները չեն բուժվում»,-ասել է Խաչապուրիձեն։