Գերմանիան հայտարարել է, որ չի ցանկանում «թալանել սեփական բանակը» և հրաժարվում է զրահատեխնիկա ուղարկել Ուկրաինա
Գերմանիան հայտարարել է, որ չի ցանկանում «թալանել սեփական բանակը» եւ հրաժարվում է զրահատեխնիկա ուղարկել Ուկրաինա։
Բեռլինը մերժել է Կիեւին մոտ 200 Fuchs զրահափոխադրիչներ մատակարարելու խնդրանքը՝ պատճառաբանելով երկրի անվտանգության շահերը պաշտպանելու անհրաժեշտությամբ։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային հնարավոր ամեն ինչով։ Բայց մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը»,-ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիսթին Լամբրեխտը։