Անդրանիկ Քոչարյանը բացահայտեց բանակում փոփոխությունների նպատակը, բայց կա նաև թաքնված պատճառ
Անդրանիկ Քոչարյանը բացահայտեց բանակում փոփոխությունների նպատակը, բայց կա նաև թաքնված պատճառ։ Այս մասին ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Այսինքն՝ փոփոխությունները, ըստ իշխանությունների, իրականացվում են կոռուպցիայից խուսափելու համար։
«Բայց կա մեկ թաքնված պատճառ: Ինձ թվում է՝ իշխանություններն անհանգստացած են եւ փորձում են ապագա հնարավոր ֆորսմաժորային հանգամանքներում ԶՈu ամենաբարձրաստիճան պաշտոնյային՝ գլխավոր շտաբի պետին հեռացնել քաղաքական գործընթացներից։ Այս գաղափարը վաղուց է ծնվել իշխանության մեջ, ինչի մասին է վկայում Գլխավոր շտաբի պետին նշանակելուց խուսափելը։ Բայց օրենքի փոփոխությունից հետո այս պաշտոնի թեկնածուն շատ արագ կգտնվի։ Որոշման քաղաքական դրդապատճառն ակնհայտ է՝ մի կողմից իշխանության կենտրոնացում է, բանակում եւ ոստիկանությունում որոշումներ են կայացնելու Փաշինյանին հավատարիմ մարդիկ՝ Սուրեն Պապիկյանն ու Վահե Ղազարյանը։ Նրանք նրա իշխանության ողնաշարն են: Ընդ որում, ցանկացած գնում կիրականացվի միայն Պապիկյանի որոշմամբ։
Վերջինս երեւի մոռանում է, որ բոլոր օրենքները հիմնված են Սահմանադրության նորմերի վրա, ըստ որոնց՝ զինված ուժերը գերագույն գլխավոր հրամանատարին ենթակա են միայն պատերազմի ժամանակ, մինչդեռ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ ԳՇ պետը պետք է ենթարկվի պաշտպանության նախարարին եւ գերագույն գլխավոր հրամանատարին»,-ընդգծեց փորձագետը։