Ի՞նչ ներդրումների խոստում է տվել Դեն Բիլզերյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ հանդիպել է Հայաստան ժամանած պոկերի արքա Դեն Բիլզերյանին ու նրա հետ քննարկել Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները։ Անգամ լուսանկար հայտնվեց` Բելզիրյանը շորտիկով, նախարարի հետ հանդիպմանը: Երեկ Քերոբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ներդրումների խոստում է տվել Դենը։
«Ոչ մի խոստում, բայց նախագծեր քննարկվում են»,-կարճ պատասխանեց նախարարը։ Հիշեցրինք, որ Քիմ Քարդաշյանն էլ ժամանակին խոստանում էր, որ Հայաստանում ներքնազգեստի արտադրություն է սկսելու, սակայն մնաց օդում, Քերոբյանն անարձագանք թողեց մեր դիտարկումը եւ հեռացավ։ Ինչպես միշտ ամեն ինչ միայն շոուների եւ լուսանկարների մակարդակում է տեղի ունենում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: