Մահացել է դերասան Ջեյմս Կաանը
Ամերիկացի դերասան Ջեյմս Կաանը, ով առավել հայտնի է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմում Սանտինո Կորլեոնեի դերակատարմամբ, մահացել է 82 տարեկանում, հայտնում է Twitter-ի իր էջը։
«Խոր վշտով հայտնում ենք, որ Ջիմին մահացել է հուլիսի 6-ի երեկոյան»,- ասված է հայտարարության մեջ։
Դոն Վիտո Կորլեոնեի ավագ որդու դերի համար դերասանն առաջադրվել է «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի»։ Բացի «Կնքահայրը» Կաանին հանդիսատեսը հիշում է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Անձրևի մարդիկ» (1969), «Խաղամոլը» (1974) և «Գողը» (1981):