Պենտագոնը հայտարարել է Կիևի կողմից ռազմական օգնության խնդրանքների ընդլայնման մասին
Որքան շատ արևմտյան ռազմական օգնություն է ստանում Ուկրաինան, այնքան ավելի է ընդլայնում իր պահանջները։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 7-ին, հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան։
«Նրանք ուզում են ուղղաթիռներ, միանշանակ՝ հարձակողական ուղղաթիռներ, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք մենք տեսնում ենք մեր դաշնակիցների և գործընկերների մեծ մասում։Կարծես նրանք ցանկանում են այս հնարավորություններից օգտվել: Եվ ինչքան ստանում են, այնքան շատ են ուզում»,- ասել է նա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ Կիևը հույս չունի, որ Արևմուտքից ավիացիոն տեխնիկա կմատակարարի, այլ հույս դնում էարևմտյան հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցման վրա,այս մասին հաղորդում է RT-ն։