Լավրովը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կիեւի ռազմատենչ հավակնություններին Արեւմուտքի աջակցության անընդունելիության մասին՝ նշելով, որ դրանով իսկ հրահրվել է Ուկրաինայի հրաժարվելը նախկինում ձեռք բերված խաղաղության պայմանավորվածություններից, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը։
«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով Ուկրաինայում տիրող իրավիճակի վրա։ Հաստատվել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը Կիեւի ռեժիմի ռազմատենչ նկրտումներին Արեւմուտքի կողմից հետագա աջակցության անընդունելիության վերաբերյալ, ինչը խրախուսում է Ուկրաինայի իշխանություններին հետ կանգնել նախկինում ձեռք բերված խաղաղության պայմանավորվածություններից»,- ասված է հանդիպման արդյունքներով ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
«Ընդգծվել է դիվանագիտական եւ ռազմական գերատեսչությունների միջեւ ջանքերի հետագա համակարգման կարեւորությունը՝ Ուկրաինայում քաղաքացիական անձանց եւ տնտեսական օպերատորների անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում՝ օտարերկրյա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։