Լավրովն ու Չավուշօղլուն հաստատել են ղեկավարությունների շփումների պատրաստակամությունը
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն հաստատել են երկու երկրների ղեկավարությունների միջեւ հետագա շփումների իրենց պատրաստակամությունը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հանդիպումը տեղի է ունեցել Բալի կղզում G20-ի արտգործնախարարների նիստի շրջանակում։
«Նախարարները գոհունակություն են հայտնել 2022 թվականին մեր երկրների միջեւ ամենաբարձր եւ բարձր մակարդակներով քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ։ Հաստատել են Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարությունների միջեւ սերտ շփումները շարունակելու պատրաստակամությունը, այդ թվում՝ անձամբ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։