Կրեմլում մեկնաբանել են նավթի մատակարարման ուղիներ գտնելու Տոկաևի գաղափարը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի՝ Ռուսաստանը շրջանցելով նավթի մատակարարման այլընտրանքային ուղիներ գտնելու առաջարկը դժվար թե քաղաքական դրդապատճառներ ունենա, Նուրսուլթանի հետ լրացուցիչ շփումներ կպահանջվեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հազիվ թե դա քաղաքական դրդապատճառներ ունի, մենք պետք է շատ ուշադիր նայել… Ըստ բնապահպանական չափորոշիչների՝ որոշում է կայացվել դադարեցնել, ուստի այստեղ, իհարկե, լրացուցիչ շփումներ կպահանջվեն մեր ղազախ գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե համարում է արդյոք Մոսկվան, որ Ռուսաստանի Դաշնությունը շրջանցելով նավթի մատակարարման համար առաջնահերթ ուղիներ որոնելու Ղազախստանի որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի։
Երեքշաբթի օրը Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Նովոռոսիյսկի դատարանը որոշում է կայացրել 30 օրով դադարեցնել ընկերության գործունեությունը՝ փաստաթղթային բնապահպանական խախտումներ հայտնաբերելուց հետո։ Կոնսորցիումին հանձնարարվել է դրանք վերացնել մինչեւ նոյեմբերի 30-ը։
Ավելի ուշ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը խորհրդակցություն է անցկացրել տրանսպորտի եւ տարանցման ներուժի զարգացման վերաբերյալ, որի ընթացքում խնդիր է դրել դիվերսիֆիկացնել նավթի մատակարարումները, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։