Կրեմլը ձեռնպահ է մնացել Ջոնսոնի հնարավոր հրաժարականին գնահատական տալուց
Մեծ Բրիտանիայի բնակիչներն իրենք պետք է գնահատեն իրենց կառավարության աշխատանքը, դա Կրեմլի իրավասությունը չէ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այնտեղ շատ խճճված քաղաքական համակարգ է, եւ ... կառավարությունը կարող է ղեկավարել մի մարդ, որն ընդհանրապես չունի հանրային աջակցություն: Ահա, ըստ ամենայնի, պարոն Ջոնսոնը դրանցից մեկն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետի հրաժարականը կարելի է համարել նրա հակառուսական հռետորաբանության ձախողման նշան։
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է այսօր հրաժարական տալ։