Շակիրայից բաժանվելուց հետո․ Ժերար Պիկեի հետևորդներին թիվը պակասել է 5 միլիոնով
Օրերս իմացանք, որ երգչուհի Շակիրան եւ «Բարսելոնայի» պաշտպան Ջերար Պիկեն բաժանվել են 12 տարվա հարաբերություններից հետո։ Ըստ ԶԼՄ-ների՝ պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է եղել։
Դրանից հետո, իհարկե, Ժերար Պիկեի հեղինակությունը մեծապես տուժել է։ Մեկ ամսում սոցիալական ցանցերում նրա հետեւորդների թիվը պակասել է 5 միլիոնով։ Շակիրայի զայրացած երկրպագուները պաշտպանել են իրենց կուռքին եւ, հավանաբար, այժմ ֆուտբոլիստը պետք է նոր լսարան հավաքի։
Պիկեն եւ Շակիրան ունեն երկու երեխա՝ Միլանն ու Սաշան։ Այժմ երկու ծնողներն էլ պատրաստվում են խնամակալության հայցին։