Թուրքիայի իշխանությունները նշել են չորս հեռանկարային նավթահորերի մասին
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է Ադանայում, երկրի միջերկրածովյան ափին, չորս հեռանկարային նավթահորի առկայության մասին, հինգշաբթի գրել է Sabah թերթը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունիսի վերջին հայտարարել էր, որ Ադանայում, երկու նավթահորում հետախուզման արդյունքներով՝ նավթի պաշարների արժեքը գնահատվում է մեկ միլիարդ դոլար։
«Եվս մեկ գրավիչ նորություն է եկել Ադանայից։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ շրջանում կա չորս հեռանկարային նավթահոր»,- գրել է Sabah-ը։
Թուրքիայում նավթարդյունահանում իրականացվում է հարավարեւելյան Դիարբեքիր, Ադըյաման եւ Շանլըուրֆա նահանգներում։ Թուրքիան նավթով իրեն ապահովում է հազիվ 5 տոկոսով։ Հիմնական պահանջմունքները բավարարվում են ի հաշիվ ներմուծման, այդ թվում Ռուսաստանից։