Մասկը համեմատել է աշխարհն ու Ջորջ Օրուելի հակաուտոպիան
Ամերիկացի գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իրական աշխարհն ավելի լավն է բրիտանացի նովելիստ Ջորջ Օրուելի հակաուտոպիայից, չնայած այնտեղ լրտեսումն ավելի շատ է, քան պատկերել է նովելիստը։
«Աշխարհն իրականում շատ ավելի լավն է, քան պատկերացնում էր Օրուելը, բայց այնտեղ լրտեսումը նույնպես անհամեմատ ավելի շատ է»,- գրել է Մասկը Թվիթերում։
Իր այս գրառմամբ գործարարը պատասխանել է սոցցանցի օգտատիրոջը, որը բրիտանացի գրողին լավատես էր անվանել։
«1984» հակաուտոպիական վեպը, որը հրատարակվել է 1949թ., Ջորջ Օրուելի ամենահայտնի գործն է։