Ազգային ժողովի արտահերթ նիստը (Տեսանյութ)
Հուլիսի 7-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։
Օրակարգում ընդհանուր առմամբ 18 հարց է։ Դրանք բոլորը քննարկվելու են երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ, արագացված ռեժիմով։ Դրանց թվում են. «2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը եւ այլն։